Սկսել են փչացնել երիտասարդությունդ, որ փչացնեն երկիրդ


11:47 , 20 ապրիլ, 2013

Այսօր մեռցրել են մեր բարձր երազները. ծաղրածուներն են գովերգվում:
Առաջ երեխաները երազում էին տիեզերագնաց, աստղագետ, ինժեներ, դաշնակահար ....դառնալ, իսկ այսօր` հահա-հիհի վարպետ, փիառվող անգրագետ բուտաֆորիկ դեմք, «ուրախ ու հնարամիտ», ադիբուդի երգիչ, որ շուտ առաջ գնան: Այս մինիպրոյեկտը հերիք է ցուցանելու, որ այսօր մեր երկրում չկա գիտական մտքի այն զարգացում, որ կար, չկա արվեստի հանդեպ հարգանք...չկա լուրջ ու երկրի համար պիտանի մարդ դաստիարակելու խթան:

Ակամա հասկանում ես, որ սկսել են փչացնել երիտասարդությունդ, որ փչացնեն երկիրդ...