Tert.am-ը գրում է.
Նոյեմբերի 24-ին Վանաձորի զորամասերից մեկում զինծառայողը հանկարծամահ է եղել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Վանաձորի ՊՆ N զորամասում զինծառայող է հանկարծամահ եղել: Սրտի կաթված է ստացել: Հանկարծամահ եղած զինծառայողը 36-ամյա Գառնիկ Պետրոսյանն է»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Լոռու մարզի Շահումյան համայնքի ղեկավար Էդիկ Մանուկյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Գառնիկ Պետրոսյանն իրենց համայնքի բնակիչ է եղել:
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ