«Հրապարակ». Թեև ԵՄ-ն խուսափել է հայերին «նեղացնելուց», սակայն Կատալոնիայի հանրաքվեից հետո ինքնորոշման խնդիրը ԵՄ-ի համար խիստ զգայուն և ցավոտ թեմա է


10:10 , 25 նոյեմբեր, 2017

«Քառամյա ոդիսականից հետո Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ստորագրվեց: Մտավախություն կար, որ ԱլԳ հռչակագրում արցախյան կոնֆլիկտի մասով ոչ հայանպաստ ձևակերպումներ կլինեն: Ու թեև ԵՄ-ն խուսափել է հայերին «նեղացնելուց», սակայն Կատալոնիայի հանրաքվեից հետո ազգերի ինքնորոշման խնդիրը ԵՄ անդամ երկրների համար խիստ զգայուն և ցավոտ թեմա է: Այստեղ կարծում են, որ անջատողական տրամադրություններին տուրք տալը հավասարազոր է ջինը շշից բաց թողնելուն: Չէ որ բազում երկրներ ունեն խնդիրներ, այդ թվում՝ Իտալիան՝ Լոմբարդիայի, Սիցիլիայի, Իսպանիան՝ Կատալոնիայի: Թեև հռչակագրում պահված է բալանսը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնուհանդերձ, ղարաբաղյան հակամարտության հետ կապված, հիշատակվում է տարածքային ամբողջականության սկզբունքը, իսկ ազգերի ինքնորոշմանը՝ ոչ: Մասնավորապես. «ԵՄ-ն հավատարիմ է իր բոլոր գործընկերների տարածքային ամբողջականության, անկախության և ինքնիշխանության աջակցմանը»»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: