«Ժողովուրդ». Վահրամ Բաղդասարյանի փե­սա, Աջափնյակ վար­չական շրջանի 37-ամյա ղեկավար Արտա­վազդ Սարգսյանը բավականին ունեցվածք է կուտակել


10:00 , 25 նոյեմբեր, 2017
«Պարզվում է՝ Երևանի Աջափնյակ վար­չական շրջանի 37-ամյա ղեկավար Արտա­վազդ Սարգսյանը բավական ունեցվածք է կուտակել: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի փե­սան ունի մեկ բնակարան, մեկ ավտոտնակ, մեկ Mercedes-Benz Տ550 և Vaz 21065 մակնիշի ավտոմեքենա: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ նրա դրամական մի­ջոցները կազմել են 10 մլն. 300 հազար դրամ, 216 հազար 800 դոլար: Որպես եկա­մուտ նա հայտարարագրել է իր աշխատա­վարձը, որը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 1 մլն 637 հազար դրամ: Ի դեպ, Սարգսյանը ոչ միայն պատ­գամավորի փեսան է, այլև փոխքաղաքա­պետ Կամո Արեյանի քրոջ որդին: Ինչպես ասում են՝ թաղապետը ոչ պաշտոնյա բա­րեկամներից է խեղճ, ոչ էլ ունեցվածքից»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: