«Չէի կարող չարտահայտվել». Արմենչիկը Մալախովի հաղորդման ժամանակ խոսել է Ջիգարխանյանի ամուսնալուծության մասին (Video)


09:39 , 25 նոյեմբեր, 2017

Անդրեյ Մալախովի «Прямой эфир» հաղորդման շրջանակներում ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի ընկերները նոր մեղադրանքներ են առաջադրել Վիտալինային` նշելով, որ նա դեղահաբերով Ջիգարխանյանին վերածում էր «բույսի», որ անհրաժեշտ է ստուգել այդ դեղերը: Նշենք, որ հաղորդման ժամանակ խոսել է նաև ՀՀ վաստակավոր արտիստ Արմենչիկը:

«Ես չէի կարող չարտահայտել իմ զգացմունքներն ու մխիթարանքի խոսքերը: Նա լեգենդար մարդ է, մեր բոլորի հպարտությունը, մեծատառով մարդ: Ես ծնվել ու մեծացել են նրա ֆիլմերով և ներկայացումներով, դաստիարակվել եմ նրա արվեստով: Ուզում եմ իմ և շատերի կողմից աել, որ մենք Ձեր կողքին ենք: Համոզված եմ, որ ամեն ինչ լավ է լինելու»:

Հիշեցնենք, որ դերասանի և նրա երիտասարդ կնոջ բաժանման շուրջ աղմուկը չի դադարում, ավելին` օրեցօր երկու կողմերն էլ նոր, սկանդալային հայտարարություններով են հանդես գալիս: