«Ժամանակ». Որդու սպանության գործը բացահայտելու համար առ այսօր պայքարում է սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը


09:40 , 25 նոյեմբեր, 2017
«Սպանված փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի հայրը՝ Պետրոս Մհերյանը, առ այսօր պայքարում է որդու սպանության գործը բացահայտելու համար:
 
«Ժամանակ»-ի հետ զրույցում վերջինս հայտնեց, որ չնայած գործից չի խոսվում, բայց քննությունը կասեցված չէ, ակտիվ քննություն է վարվում. «Գործի քննությունը կասեցված չի, սառեցված չի։ Գլխավոր դատախազի անձը կարևոր չի, բայց Արթուր Դավթյանը բավական լուրջ մոտեցում է ցույց տալիս գործին:
 
Մի քիչ խառը իրավիճակ է, բայց ես զգում եմ, որ գործը բավականին լուրջ ձևով առաջ է գնում, և կարող է նոր տարուց հետո մի բան լինել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: