Այս երեխան ասես հսկա լինի․ մի քանի ամսականում արդեն 20 կգ է կշռում


07:30 , 25 նոյեմբեր, 2017

Չահաթ Կումարը լույս աշխարհ է եկել մնացած երեխաների պես նորմալ քաշով և հասակով։ 4 ամիս անց ծնողները նկատեցին, որ աղջիկն աճում է ոչ թե օրերով, այլ ժամերով։

«Նա միշտ քաղցած է, անընդհատ կաթ և հաց է ուտում»,- ասում է հայրը։

«Սկզբում ուրախ էինք, որ երեխայի ախորժակը տեղում է, սակայն սկսեցինք անհանգստանալ»,- ասում է նրա մայրը։

Նրանք դիմել են բժշկի, սակայն բժիշկը չի կարողացել անգամ արյուն վերցնել ստուգման համար, քանի որ մաշկի և ճարպի շերտը շատ հաստ է եղել։