Լեհաստանի Սեյմը 435 կողմ ձայնով ընդունեց հայ համայնքին առնչվող բանաձևը


02:30 , 25 նոյեմբեր, 2017

Րոպեներ առաջ Լեհաստանի Սեյմը 435 կողմ ձայներով՝ միաձայն, ընդունեց հայ համայնքին առնչվող բանաձեւ։ Բանաձեւում Լեհաստանի Սեյմը, նշելով Կազիմիր Մեծ թագավորի կողմից Լեհաստանում հայ համայնքին շնորհված արտոնությունների 650-ամյակը, իր երախտիքն է հայտնում հայ համայնքին՝ Լեհաստանի պատմության մեջ ունեցած մեծ դերակատարության համար։ Բանաձեւն ընդունվել է Սեյմի պատգամավորների հոտնկայս ծափահարություններով։
Քվեարկությունը տեղի է ունեցել Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանի եւ հայ համայնքի ներկայացուցիչների ներկայությամբ։
Հիշեցնեմ, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության ներկայությամբ այդպիսի բանաձեւ էր ընդունել նաեւ Լեհաստանի Սենատը։

Հ.Գ. Քիչ է լինում, որ Լեհաստանի Սեյմի բանաձեւն ընդունվում է միաձայն։