3 տարեկան երեխան թմրանյութ էր տարել մանկապարտեզ


01:00 , 25 նոյեմբեր, 2017

Իտալիայի Բարի քաղաքի մանկապարտեզներից մեկում դաստիարակը 3 տարեկան աղջնակի մոտ մարիխուանայով փոքրիկ տոպրակ է գտել և անմիջապես տեղեկացրել ԶԼՄ-ներին։ Մանկապարտեզի տնօրինությունն արագ կերպով դիմել է իրավապահներին։

Դեպքի մանրամասներին ծանոթանալուց հետո ոստիկանությունն այցելում է երեխայի տուն և խուզարկում այն, որտեղ այդ պահին գտնվում էր աղջյա հայրը՝ 31-ամյա նիգերիացի։ Խուզարկության ընթացքում գտնվում է մոտ 2 կգ թմրանյութ։ Հարուցվում  է քրեական գործ։1