Բրեդ Փիթը խոստացել է իր ունեցվածքի կեսը նվիրել նախկին կնոջը՝ երեխաների խնամակալությունն իրեն վստահելու նախապայմանով


00:40 , 25 նոյեմբեր, 2017

Life.panorama.am-ը գրում է.

Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի ամուսնալուծության գործընթացը դեռ չի ավարտվել, և Փիթը շարունակում է պնդել, որպեսզի երեխաների խնամակալությամբ ինքն ու նախկին կինը համատեղ զբաղվեն, սակայն Անջելինա  Ջոլին ցանկանում է միայնակ ստանձնել երեխաների խնամքը:

Ամերիկյան թերթերից մեկին տված հարցազրույցում Փիթի ներկայացուցիչը, որը չի ցանկացել հայտնել իր անունը, պատմել է, որ դերասանը պատրաստ է իր ունեցվածքի կեսը նվիրել նախկին կնոջը՝ երեխաների խնամակալությունը համատեղ իրականացնելու նախապայմանով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։