«Նանուլի պարն ա». Վիկա Մարտիրոսյանը` մեկուկես տարվա դադարից հետո դստեր նոր տեսահոլովակի և քննադատությունների մասին


00:00 , 25 նոյեմբեր, 2017

Life.tert.am-ը գրում է.

Պարուհի Վիկա Մարտիրոսյանի դուստրը` փոքրիկ երգչուհի Նանուլը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի «Նանուլի պարն ա» երգի հիման վրա: Վիկան  Tert.am Life-ին պատմել է դստեր նոր աշխատանքի մանրամասները։

«Ամարաս» պարային խմբի ղեկավարը նշեց, որ աղջկա համար հետաքրքիր պար է բեմադրվել: «Տեսահոլովակը պարային է, կա գեղեցիկ մանկական բեմադրություն: Նա 3 հետաքրքիր կերպարներով է լինելու, թրեյլերում երկուսն են բացահայտվում: Նանուլիկը լինելու է ժամանակակից, հիփ-հոփ և սպորտային կերպարներով: Ոճաբանն Արմեն Գալյանն է»,- պատմեց Վիկան:

7-ամյա Նանուլը նոր տեսահոլովակ է ներկայացնում մեկուկես տարվա ընդմիջումից հետո։ Վիկան նշեց, որ որոշել են բաց չթողնել աշնանային արձակուրդների ընթացքը և նկարահանել նոր տեսահոլովակ: Տեսահոլովակի ռեժիսորն Արտյոմ Աբովյանն է։ Մանկական երգի երաժշտությունը գրել է Նիկ Էգիբյանը, խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է։ Նիկ Էգիբյանը նաև այս երգի երաժշտական պրոդյուսերն է։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։