Panorama.am-ը գրում է.
Թբլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն իր աշխատավարձը չի վերցնի. այդ գումարը նա կուղղի բարեգործության: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին:
«Կալաձեն արդեն երկար տարիներ աշխատավարձ չի ստանում, այստեղ ոչ մի նորություն չկա: Բոլորը գիտեն, որ նա աշխատավարձը չէր վերցնում, երբ էներգետիկայի նախարար էր, այդ գումարն ուղղվում էր սոցիալական օգնությանը: Այդ պրակտիկան շարունակվում է նաև հիմա»,- տեղեկացրել են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։