Հայաստանը և ԵՄ-ն նախաստորագրեցին «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագիրը


19:24 , 24 նոյեմբեր, 2017

Այսօր ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵՄ Եվրոպական հանձնաժողովի շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության ավիացիոն համաձայնագրերի վարչության ղեկավար Կառլոս Բերմեջո Ակոստայի ներկայությամբ՝ Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը և ԵՀ շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության կողմից գլխավոր բանակցող Կլաուս Գեյլը նախաստորագրեցին Հայաստանի և ԵՄ-ի միջև «Ընդհանուր ավիացիոն գոտու մասին Համաձայնագիրը»։

ԱԳՆ փոխանցմամբ՝ այդ համաձայնագիրը, կողմերի համար սահմանվող մի շարք առավելությունների թվում, նախատեսում է նաև ՀՀ-ի կողմից ԵՄ միասնական ավիացիոն գոտուն միանալու հնարավորություն, ինչպես նաև Հայաստանում ավիացիոն ոլորտում եվրոպական լավագույն փորձի ներդրում։