ՖԻԴԵ-ի գրան պրի. Արոնյանը նախավերջին տուրում ոչ-ոքի խաղաց


19:30 , 24 նոյեմբեր, 2017

Armsport.am-ը գրում է.

Իսպանական Մալյորկայում շարունակվում է ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» վերջին՝ չորրորդ փուլի մրցաշարը: Այսօր` նոյեմբերի 24-ին ընթանում են նախավերջին՝ 7-րդ տուրի պարտիաները:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց ռուս Եվգենի Տոմաշևսկու հետ:

Այս պարտիայից հետո Արոնյանն իր ակտիվում ունի 5 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։