Սերժ Սարգսյանը պատկերացնում է՝ 2018-ից որտեղ է լինելու, բայց չի ասում. քաղաքագետը՝ Նախագահի բրյուսելյան հայտարարության մասին


18:10 , 24 նոյեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատկերացնում է՝ 2018 թվականին ապրիլ ամսից (երբ Նախագահի լիազորություններն ավարտվում են), որտեղ է լինելու, ուղղակի նպատակահարմար չի գտնում ասելը: 

Tert.at-ի հետ զրույցում ընտրական և քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանն այսպես մեկնաբանեց Բրյուսելում Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ազատություն ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում հայտնածին, որ եթե պատկերացներ՝ որտեղ է լինելու 2018-ին, վաղուց հայտնած կլիներ:

«Սերժ Սարգսյանը մի քանի անգամ հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ. վերջին հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ հանդիպումից հետո մի առանձին հարցի շուրջ քննարկում են իրականացնում: Եվ բացի այդ, անհնար է, որ Ռուսաստանի ղեկավարությունը չհետաքրքրվի 2018թ. ապրիլին տեղի ունենալիք իրադարձություններով, որովհետև գիտեք Ռուսաստանի դերակատարությունն ու հավակնություններն այս տարածաշրջանում»,-ասաց Արմեն Բադալյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։