Ահաբեկչություն` Եգիպտոսում. 150 վիրավոր


20:40 , 24 նոյեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Սինա թերակղզու հյուսիսում` մզկիթում, պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վիրավորվել է 150 մարդ. հայտնում է РИА Новости-ն` եգիպտական հեռուստաալիքներին հղումով:

Զոհվածների մասին տեղեկություններ դեռ չկան, սակայն, տարբեր տվյալների համաձայն, նրանց թիվը կարող է հասնել տասնյակների:

Հաղորդվում է, որ ահաբեկիչները պայթուցիկ սարքը գործի դնելուց հետո կրակ են բացել մզկիթից փախչող մարդկանց վրա: