Հայաստանում մայրական մահացության ցուցանիշները եռակի նվազել են


19:40 , 24 նոյեմբեր, 2017

Panorama.am-ը գրում է.

Հայաստանում մայրական և մանկական մահացության ցուցանիշները նվազել են:
Նոյեմբերի 24-ին՝ «Պերինատալ բժշկության արդիական հիմնախնդիրները» թեմայով երրորդ միջազգային գիտաժողովի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ գիտաժողովի հիմնական թիրախը` մայրական և մանկական առողջության բարելավումը, համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության գերակա խնդիրներին։

«Ամբողջ աշխարհում մայրական և մանկական մահացության ցուցանիշները որոշակիորեն արտացոլում են տվյալ երկրի սոցիալ-տնտեսական նկարագիրը»,-ասել է նախարարը` հավելելով, որ դա համահունչ է նաև մեր երկրի նախագահի կողմից բարձրաձայնած՝ ժողովրդագրական իրավիճակի էական և կտրուկ բարելավման արդյունքում 2040 թվականին բնակչության թիվն առնվազն 4 միլիոնի հասցնելու նպատակին։  Այս ենթատեքստում նա խիստ արդիական է համարել գիտաժողովի կազմակերպումը։ Փաստելով, որ Հայաստանում մանկական և մայրական մահացության ցուցանիշների էական բարելավում է արձանագրվել՝ Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ 2017թ. գրանցվել է մայրական  մահացության 2 դեպք, որից մեկը` ոչ մանկաբարձական։
«Սա խոսում է այն մասին, որ նույնիսկ ֆինանսական սուղ միջոցներով կարելի է արդյունավետ կառավարման և նվիրվածության շնորհիվ հասնել լավ ցուցանիշների»,-ասել է նախարարը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։