Պատրուշևը Մոսկվայում հանդիպել է Ալիևի աշխատակազմի ղեկավարի հետ


14:50 , 24 նոյեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի հետ. հայտնում է ТАСС-ը:

Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում ռուս-ադրբեջանական համագործակցության ընթացիկ հարցերը և համագործակցության պլան ստորագրել, որը նախատեսում է երկու պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների և անվտանգոթյան խորհրդի փորձագետների մակարդակով խորհրդակցությունների անցկացում, տեղեկատվության փոխանակում:

 Մեհթիևը Մոսկվայում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների ամենամյա հանդիպմանը մասնակցելու նպատակով: