Ուկրաինան մեծ ճանապարհ ունի անցնելու ԵՄ-ի անդամ դառնալու համար. Լիտվայի նախագահ


14:00 , 24 նոյեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Ուկրաինան «մեծ ճանապարհ» ունի անցնելու ԵՄ-ի անդամ դառնալու համար: Այդ մասին Բրյուսելում հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն. հայտնում է РИА Новости-ն:

Նա միևնույն ժամանակ ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ուկրաինային այդ հարցում: «Իհարկե, եթե նրանք պատրաստ լինեն կամ երբ պատրաստ լինեն»,- ասել է Լիտվայի նախագահը: