Ալիեւը Բրյուսելում խուսափեց լրագրողների հարցերից


12:30 , 24 նոյեմբեր, 2017
Yerkir.am-ը գրում է.

Տեղեկացրել ենք, որ Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում այսօր կայանալու է Արեւելյան գործընկերության գագաթաժողովը: Քիչ առաջ ժամանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը:

Չնայած լրագրողների բացականչություններին՝ պարոն նախագահ, պարոն նախագահը, նա չմոտեցավ` հարցերին պատասխանելու: