70-ամյա տատիկն իր բնակարանում թմրանյութային բույս է աճեցրել


09:00 , 24 նոյեմբեր, 2017

Տարեց կնոջ տանը ոստիկանությունը հայտնաբերել է թմրանյութ՝ չոր վիճակում, որի գինը «սև շուկայում» գրեթե 3000 դոլար է։ Կնոջը բույսի աճեցման հարցում օգնել է սեփական որդին։ Նրանց թմրանյութ «լաբորատորիան» միայն բնակարանում չէ, որ գտնվում էր։ Գիտակցելով ապօրինի գործունեությունը՝ նրանք վարձակալել էին մի քանի այլ տարածք։ Ոստիկանությունն այդ տարածքներում հայտնաբերեց նաև մի քանի իրեր, որոնց միջոցով աճեցնում և, ի վերջո, օգտագործում են թմրանյութերը՝ լամպեր, չորացուցիչներ և այլ հարմարանքներ։

Որդին այժմ ժամանակավոր կալանքի տակ է, իսկ կինը, հաշվի ալնելով նրա տարիքը, ստորագրել է սահմանը չլքելու փաստաթուղթ։ Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ։