Ադրբեջանի հատուկջոկատային ծառայող կինը հրապարակել է ծովափնյա անկեղծ լուսանկարներ


03:30 , 24 նոյեմբեր, 2017

Կասպից ծովի ափին անցկացվող գայթակղիչ ֆոտոսեսիայի գլխավոր հերոսուհին Ադրբեջանի բնակչուհի Թեղրանա Բահրուզին է։ 31-ամյա կինը պահանջված մոդել է, մասնակցում է գեղեցկության տարատեսակ մրցույթների և շատերի հավանությանն է արժանանում իր ցնցող ու հրաշագեղ մարմնով։

Սակայն, բացի մոդել լինելուց, այս կինն ունի ևս մեկ մասնագիտություն, որը հաջողակ կերպով կարողանում է համադրել ծովափում իր գեղեցիկ մարմնի բարեմասնությունների փոքր-ինչ բաց ֆոտոսեսիայի հետ։

Նա Ադրբեջանի հատուկ նշանակման ջոկատի զինծառայող է։ Այն, որ ժամանակակից թրենդները թույլատրում են գեղեցկամարմին աղջիկներին ցուցադրել իրենց հարստությունները, վաղուց դարձել է սովորական, կարելի  է ասել՝ նույնիսկ ընդունված, բայց համացանցի օգտատերերի կողմից կարծես թե զինծառայողի և գայթակղիչ մոդելի համադրությունն այնքան էլ լավ գնահատականի չի արժանանում։