Սամվել Կարապետյանը 2,25 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին


01:00 , 24 նոյեմբեր, 2017

operativ.am-ը գրում է 

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, անցկացվում է Հեռուստամարաթոն 2017-ը, որի ժամանակ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվո անդամ, «Տաշիր-Գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը նվիրաբերեց 2 միլիոն 250 հազար դոլար:

Հեռուստամարաթոն 2017-ի թեման «Բերքառատ Արցախն» է։ Հեռուստամարաթոնից ստացված գումարն ուղղվելու է երկու խոշոր ծրագրի, նախ Արցախի տարածքում իրականացվելու է խորքային հորերի հորատում ու նոր ոռոգման ցանցի կառուցում, երկրորդ՝ Արցախում տեղակայվելու են արևային էներգետիկ կայաններ (solar power stations)։ Հեռուստամարաթոնն ամեն տարի իրականացվում է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։

Նախորդ տարվա հեռուստամարաթոնը «Իմ Արցախը» խորագրի ներքո անցկացվել:

Այդ ժամանակ հանգանակվել է 15 428 777 ԱՄՆ դոլար։

Գումարն ուղղվել է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, Արցախի բազմազավակ ընտանքիների համար առանձնատների կառուցմանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Սամվել Կարապետյանը նվիրաբերել էր 1 միլիոն ԱՄՆ դոլար: