Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը. Մարիա Զախարովա


23:40 , 23 նոյեմբեր, 2017

Armtimes.com-ը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Բրյուսելում կատարվելիք իրադարձությունը` Հայաստան-ԵՄ խորացված համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը. «Մենք զարգացնում ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ եւ անում ենք դա փոխշահավետ պայմաններում: Միաժամանակ մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր երկիր իր ներքին ու արտաքին քաղաքական հետաքրքրություններն ու առաջադրանքներն ունի եւ հարգանքով ենք վերաբերվում այդ ամենին»,-ասել է  Զախարովան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։