Կաթվածի (ինսուլտ) նախանշաններ, որոնց իմացությունը կարող է փրկել Ձեր և Ձեր հարազատների կյանքը


21:30 , 23 նոյեմբեր, 2017

Կաթվածը բավականին տարածված երևույթ է, որի պատճառով շատ մարդիկ մահանում են, իսկ շատերն էլ դառնում են հաշմանդամ և չեն կարողանում նորմալ կենսակերպ վարել։ Արդեն երկար տարիներ է՝ բժիշկները հետազոտում են այդ երևույթի պատճառներն ու փորձում են նախանշաններ առանձնացնել, որոնց միջոցով հնարավոր կլինի նախօրոք հասկանալ կաթվածի վտանգի մասին և դիմել համապատասխան բուժզննության։

Ցավոք սրտի, շատ մարդիկ այդպես էլ ուշադրություն չեն դարձնում այդ հիվանդությանը, սակայն ստատիստիկական հաշվարկները ցույց են տալիս, որ կաթվածը մահվան և հաշմանդամության պատճառ դարձող ամենատարածված 5 հիվանդություններից մեկն է։ Ամեն 100.000 բնակչից 175-ն ամեն տարի կաթված է ստանում, ինչը նշանակում է, որ դրա լինելու հավանականությունը չափազանց բարձր է բոլոր մարդկանց դեպքում։

Դժվար է հավատալ, բայց նյարդաբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ նույնիսկ կաթվածից 3 ժամ առաջ դրա մասին իմանալը կարող է ամբողջովին բացառել բոլոր տեսակի հետևանքները մարդու կենսագործունեության վրա։

Կաթվածի նախանշաններ

Երբեմն կաթվածի նախանշանները շատ դժվար է նկատել, քանի որ դրանք շատ հմտորեն թաքնվում են ամենօրյա հոգնածության և թուլության քողի տակ, սակայն կա մի պարզ թեստ, որի օգնությամբ ցանկացած մարդ կարող է կանխարգելել այս երևույթի բացասական հետևանքները։ BlogNews-ը Ձեզ է ներկայացնում հենց այդ միջոցն ու հորդորում է մատների արանքով չնայել այս ինֆորմացիային։

Հարկավոր է երեք գործողություն կատարել

Եթե մարդու մոտ բարդություններ առաջանան այս երեք գործողություններից նույնիսկ մեկը կատարելիս, ապա անհապաղ շտապօգնություն կանչեք և զգուշացրեք, որ հիվանդի մոտ, ամենայն հավանականությամբ, կաթված է։