Լուգանսկը կարող էր վերադառնալ Ուկրաինայի կազմ. ՆԳՆ պաշտոնանկ եղած ղեկավար


20:50 , 23 նոյեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Լուգանսկի ժողովրդական հանրապետության ղեկավարության և Ուկրաինայի գաղտնի պայմանավորվածության արդյունքում հանրապետությունը կարող էր վերադառնալ Ուկրաինայի կազմ մոտ երկու շաբաթից: Այդ մասին հայտարարել է Լուգանսկի հանրապետության ՆԳՆ պաշտոնանկ եղած  ղեկավար Իգոր Կորնետը. հայտնում է Лента.ру-ն: «Սակայն  մեզ մոտ ամեն ինչ հաջողվեց»,- ասել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Լուգանսկի կենտրոնը գրավել էին անհայտ զինված անձինք, որոնք, ենթադրաբար, ՆԳՆ-ի աշխատակիցներ են: Այսօր Լուգանսկի հանրապետության ղեկավար Իգոր Պլոտնիցկին և մի շարք այլ անձինք լքել են Լուգանսկը: