Սևանա լճի մակարդակը շարունակում է նվազել


17:15 , 23 նոյեմբեր, 2017

Սևանա լճի մակարդակը 2017 թվականի նոյեմբերի երրորդ տասնօրյակում ևս շարունակել է իջնել՝ առաջին տասնօրյակի համեմատ նվազելով ևս երկու, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ՝ վեց սանտիմետրով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2017 թվականի նոյեմբերի 21-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 46 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նոյեմբերի 21-ին գրանցված 1900 մետր 52 սանտիմետր նիշի դիմաց:

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունում Սևանի մակարդակի իջեցումը պայմանավորում են տարվա ընթացքում գրանցված տևական երաշտով և լճից նախատեսված քանակից մոտ 100 միլիոն խորանարդ մետր ջրառ կատարելով: