Մինչև վերջին նժդեհական հանրապետականը պետք է հասկանան, որ ապրանքի արտահանումն է Հայաստանի ապագան, ոչ թե աշխատուժի արտահանումը. Հ. Իգիթյան


14:10 , 23 նոյեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Ո՞վ է ստիպել Հայաստանի իշխանություններին գնալ Եվրամիության հետ համագործակցության փաստաթղթի ստորագրման ճանապարհով: Ո՛չ հասարակությունն է ստիպել, ո՛չ Եվրամիությունը: Այս մասին փաստաթղթի ստորագրումից մեկ օր առաջ Ֆրիդրիխ Նաումանիի ու Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի արտաքին հարաբերություների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:

Նա նշեց, որ համաձայնագրի տեքստում գրված են խաղի կանոնները, սկզբունքները, գաղափարախոսությունը և պատահական չէ, որ նախաբանը շատ հագեցած է և մնացած այլ կետերը, որոնք մասնավորեցնում են նախաբանի էությունը, կարող էին անգամ չլինեն տեքստում:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ