Հուսով եմ՝ ԵՄ-ում հասկանում են, որ Ալիևին պետք է տեղեկանք՝ պատերազմի գործողություններն արդարացնելու համար. Ս. Սաֆարյան` ԱլԳ հռչակագրի մասին


12:10 , 23 նոյեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

Հայաստան-Եվրամիություն համագործակցության մասին համաձայնագիրը, որը նախատեսվում է ստորագրել վաղը՝ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ, մեծ կարևորություն ունի Հայաստանի համար: Թեև 90 տոկոսը կապված է լինելու դրա իրականացումից: Այս մասին փաստաթղթի ստորագրումից մեկ օր առաջ Ֆրիդրիխ Նաումանիի ու Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի կողմից կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:

«Ի տարբերություն 2013թ.-ի, երբ համաձայնագիրը հրապարակված չէր, փորձագետները, քաղաքացիական հասարկությունը չէին կարող պաշտպանել մի բանից, որից տեղյակ չէին, այժմ մենք ունենք մի փաստաթուղթ, որը համարվում է Հայաստանի արդիականացման հենք կամ ծրագիր: Շատերը ակնկալում էին, որ փստաթուղթը 400 էջ չի կազմի, որովհետև սովոր էին եվրոպական հարևանության շրջանակներում տեսնել 10-20 էջանոց փաստաթուղթ, բայց այս 400 էջերի վրա հեքիաթ չէ, որ գրված է, հռչակագրային ձևակերպումներ չեն, որ արված են»,- 

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ