Մեզանից շատերն ուղղակի չեն պատկերացնում իրենց օրն առանց քաղցրեղենի և օգտագործում են շաքար պարունակող մթերքներ՝ առանց պատկերացնելու դրանց վնասակար հետևանքները։ Եվ խոսքը ոչ միայն ավելորդ քաշի ու կարիեսի, այլև անբուժելի ու մահացու հիվանդությունների մասին է։ Իհարկե, գլյուկոզան անհրաժեշտ է օրգանիզմին, սակայն խելամիտ չափաքանակով։ Բժիշկները վստահեցնում են, որ կանանց օրական 50 գրամ շաքարը բավական է, տղամարդկանց՝ 60 գրամ։ Չենք մոռանում, որ այդ շաքարը պարունակվում է նաև հացի, սոուսների, մրգերի, բանջարեղենի մեջ։ Այն կրճատելու 10 պարզ տարբերակները ներկայացնում ենք ձեզ․
Ճակնդեղ, բատատ, բուլղարական պղպեղ․ սկզբում շատ ջանք կպահանջվի քաղցրից հրաժարվելու համար, բայց ցանկության դեպքում միանգամից կերեք ճակնդեղը։
Խոտաբուսային թեյերն ունեն թարմացնող հատկություն, որոնցից շատերն էլ ունեն քաղցր համ։ Կարող եք փոխարինել դրանցով այն տաք ըմպելիքները, որ խմում եք շաքարի չարաշահումով։
Երբ մի բան ջնջում ենք մեր կյանքից, պետք է այն փոխարինենք մեկ այլ բանով։ Բացառելով շաքարը՝ փորձեք հասկանալ՝ ինչի պահանջ ունի ձեր օրգանիզմը։
Երբ ցանկանում եք որևէ քաղցր բան ուտել, միանգամից գնացեք զբոսանքի, ատամները լվանալու, մաքրություն անելու, մի բաժակ ջուր խմեք։ Փորձեք ուշադրությունը շեղել և կառավարել ձեր էմոցիաները։
Ձգտումը դեպի քաղցրը կարող է առաջանալ շփման պակասից։ Փորձեք լրացնել այդ պակասը և ավելի հեշտ կհրաժարվեք քաղցրից։
Դուք նույնիսկ կարող եք չպատկերացնել, որ հացը, սոուսը և նմանատիպ մթերքները կարող են պարունակել շաքար։ Ուշադիր զննեք բաղադրությունն ուտելուց առաջ։
Շատ դառը կամ շատ կծու մթերքները ստիպում են ձեր օրգանիզմին քաղցրի ձգտել։
Հայտնի է, որ դարչինը հավասարակշռության է բերում արյան մեջ շաքարի քանակը։ Ավելացրեք մի քիչ դարչին ձեր սուրճի, թեյի կամ շիլայի մեջ։
Կոկոսի մեջ շատ քիչ շաքար է պարունակվում, այնպես որ, այն բացասական չի ազդի ձեր օրգանիզմին։ Կարող եք փորձել կոկոսի ջուր, կոկոսի կաթ, կոկոսի յուղ կամ հենց կոկոս։
Հիշեք միշտ՝ ինչու եք որոշել հրաժարվել շաքարից։ Ինչպե՞ս եք ձեզ զգում առանց դրա։ Ինչպե՞ս էիք զգում, երբ դեռ պարբերաբար շաքար էիք օգտագործում էիք։