Սպիտակ կեդերի մաքրման լավագույն տարբերակը․ ընդամենը 3 քայլ, և նրանք լիովին նոր են


02:30 , 23 նոյեմբեր, 2017

Մեր օրերում գրեթե բոլորն ունեն սպիտակ կեդեր, և կեղտոտված կոշիկի խնդիրն անհանգստացնում է շատերին։ Բայց, կարծես թե, լուծումը գտնված է։ Առաջարկում ենք կիրառել այս տարբերակը, և ձեր կեդերը կդառնան ինչպես նորը։

Արձակեք կապիչները, լվացեք կեդերը և չորացրեք։

Թրջեք խոզանակը և դրա վրա մի քանի կաթիլ շամպուն կաթացրեք։ Մաքրեք դրանով ամբողջ կեդը՝ բացի տակացուից։

Ապա շփեք կեդերը չոր լաթով։

Ջրի մեջ լուծեք լվացքի փոշի, թրջեք խոզանակը և մաքրեք տակացուն։

Մինչ կոշիկը կչորանա, նրա մեջ դրեք փայտե հարմարանք՝ ձևը պահպանելու համար, կամ փաթաթած թուղթ։