Ինչպես կարող է ամուր բարուրելն ազդել երեխայի առողջության վրա․ սա պետք է իմանան բոլորը


00:30 , 23 նոյեմբեր, 2017

Փոքրիկներին բարուրելը նորից տարածվում է երիտասարդ ծնողների շրջանում. մանկաբույժները նորից խորհուրդ են տալիս բարուրել երեխաներին:
Եթե բարուրում եք երեխային, մի մոռացեք բավականաչափ ազատ տեղ թողնել, որ ոտքերն ու ազդրերը կարողանան ազատորեն շարժվել. կարծում են փորձագետները:


Նրանք զգուշացնում են, որ երեխաներին չափազանց ամուր բարուրելը կարող է պատճառ դառնալ, որ նրանց հոդերը սխալ զարգանան, ինչի հետևանքով ազդրոսկրը կարող է դեֆորմացվել:
Կոնքազդրային հոդի դիսպլազիա կոչվող վիճակը կարող է հանգեցնել նույնիսկ կաղության, վերջույթների երկարությունների տարբերության, ցավերի և արտրիտի, զգուշացնում են Հյուսիսային Ամերիկայի Մանկական օրթոպեդիկ միության մասնագետները: