Armsport.am-ը գրում է.
Լեհաստանի Բիդգոշչ քաղաքում ընթանում է ըմբշամարտի Մ 23 տարեկանների աշխարհի առաջնությունը: Մրցումային երկրորդ օրը գորգ մտած Հայաստանի երեք ըմբիշները դուրս են մնացել մեդալի համար պայքարից: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի աշտոնական կայքը:
59 կգ քաշային կարգում Տարոն Դումոյանը մեկնարկեց 1/8 եզրափակչից, որտեղ առավելության հասավ հնդիկ ըմբիշի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Դումոյանը պարտվեց ռուս Սերգեյ Եմելինին: Հայ ըմբիշը պարտվեց նաև սփոփիչ գոտեմարտում: 66 կգ Կարեն Ասլանյանը որակավորման փուլում զիջեց ճապոնացի Շոգո Տակահաշիին և դուրս մնաց հետագա պայքարից:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։