Չինացիները մշակել են «ամենաարագընթաց» լողացող տանկը


18:10 , 22 նոյեմբեր, 2017
Aysor.am-ը գրում է.
Չինացի զինվորականները մշակել են VN18 լողացող տանկը: Մարտական մեքենայի փորձարկումների տեսագրությունը հրապարակված է CGTN-ի YouTube-ալիքում, հայտնում է РИА Новости-ն: 
 
Չինաստանի Norinco կորպորացիայի ռազմական տեխնիկա ստեղծողները հայտարարում են, որ իրենց տանկը կարող է զարգացնել ժամում մինչև 65 կիլոմետր առավելագույն արագություն ցամաքում, իսկ ջրում այս նմուշը կարող է շարժվել ժամում մինչև 30 կիլոմետր արագությամբ, ինչը, մշակողների խոսքով՝ VN18-ը դարձնում է ամենաարագ ռազմական երկընթացը: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։