Հսկայական սարդն ավտոմեքենայում կնոջը դարձրել է երթևեկության ամենավտանգավոր մասնակիցը


17:30 , 22 նոյեմբեր, 2017

Բյանկա Մերիքն՝ Ավստրալիայից, աշխատանքից տուն է վերադառնալիս եղել, երբ ճանապարհին նրա ուղեկիցն է դարձել սարսափելի սարդ: Այս մասին գրում է New York Post-ը:

Բյանկան կարողացել է տեսանկարահանել իր մեքենայի տանիքից կախված հսկայական սարդին: Նրա խոսքով՝ տուն հասնելու ընթացքն իր կյանքի ամենաերկար 20 րոպեներն են եղել: