Նկարված ջինսով մերկ մոդելը գնումների է գնացել, ոչ ոք ոչինչ չի նկատել


17:00 , 22 նոյեմբեր, 2017

«Նկարչուհի Ջենը ֆիթնես-մոդել Մարիա Լուցիոտտիի մերկ մարմնի վրա հագուստներ է նկարել: Այդ տեսքով մոդելը Մերիլենդում ընկերուհու հետ քայլել է առևտրի տանը»,- հայտնում է Life-ը:
Մոդելի մարմնի վրա առօրյա հագուստ է նկարվել՝ ջինսե տաբատ և երկարաթև բլուզ:
Տեսանյութում երևում է, որ առևտրի կենտրոնի վաճառող-խորհրդատուներն անմիջապես գլխի չեն ընկնում, որ մոդելի հագին իրականում ոչինչ չկա: