Էրդողանը մեկնել է Սոչի


17:10 , 22 նոյեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցով ժամանել է Սոչի. հայտնում է АПА-ն` թուրքական ԶԼՄ-ներին հղումով:

Նշենք, որ այսօր Սոչիում պետք է կայանա Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն սիրիական կարգավորմանն առնչվող հարցեր: