Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Վատիկանի Պետությունների հետ հարաբերությունների փոխքարտուղարին


16:50 , 22 նոյեմբեր, 2017

Նոյեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել էՎատիկանի Պետությունների հետ հարաբերությունների առաջին փոխքարտուղար Անտուան Կամիլլերիին, ով ներկայացնում է Սուրբ Աթոռը Երևանում անցկացվող «Քրիստոնյաների և կրոնական այլ խմբերի դեմ ատելության հիման վրա հանցագործությունների կանխարգելում և դիմագրավում. հեռանկարներ ԵԱՀԿ-ից և անդին» ԵԱՀԿ համաժողովին։

Հանդիպմանն անդրադարձ է արվել Մերձավոր Արևելքում քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների պաշտպանության ու այդ ուղղությամբ Հայաստանի և Սուրբ Աթոռի ջանքերին վերաբերող հարցերին։