Տարկետման օրինագծի շուրջ ուսանողների հետ հաջորդ հանդիպումը տեղի կունենա 2 շաբաթից


16:40 , 22 նոյեմբեր, 2017

Tert.am-ը գրում է.

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն առաջարկում են հաջորդ կլոր սեղան քննարկումը լինի Կառավարությունում, այս մասին նրանք այսօր հայտարարեցին ԱԺ–ում կազմակերպված քննարկմանը: 

«Կցանկանայինք քննարկումները տեղափոխվեին կառավարական հարթակներ և հաջորդ հանդիպումը տեղի ունենար ՀՀ Կառավարությունում, ավելի աշխատանքային միջավայրում»,- ասաց նախաձեռնության անդամներից մեկը: 

Նիստը վարող Էդուարդ Շարմազանովը հաջորդ հանդիպման համար երեք առաջարկ արեց, նախ՝ առանձնացնել լուրջ քննարկման հարցերը, այնուհետև դրանք փաստաթղթավորել, այնուհետև ստեղծել աշխատանքային խումբ, որը սկզբունք առ սկզբունք կքննարկի և կգա կոնսենսուսի։ 

Նախաձեռնության անդամները նշեցին, թե ամեն ինչ կախված է քննարկումների արդյունքից, որ նշված խնդիրները լուծումներ գտնեն: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։