Պուտինն առանձին հանդիպում կունենա Ռոհանիի հետ. Պեսկով


15:10 , 22 նոյեմբեր, 2017

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Իրանի և Թուրքիայի նախագահներ Հասան Ռոհանիի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ հայտարարությամբ հանդես կգա եռակողմ հանդիպումից հետո. հայտնում է РИА Новости-ն:

Պեսկովը նաև հավելել է, որ Պուտինը առանձին հանդիպում կունենա Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: