Yerkir.am-ը գրում է.
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարվել է հրաժարականի մասին իր որոշումից և շարունակում է գլխավորել երկրի կառավարությունը. Այս մասին տեղեկացնում է Reuterգործակալությունը:
Սաուդյան Արաբիայում գտնվելիս անակնկալ հրաժարական տված Հարիրին 17 օր անց՝ այսօր վերադարձել էր Լիբանան:
Նշվում է, որ մամուլի ասուլիսի ժամանակ Հարիրին ասել է,-«ես իմ հրաժարականն եմ ներկայացրել նախագահ Միշել Աունին, և նա ինձ հորդորել է սպասել ու հետաձգել այն՝ հրաժարականի պատճառների շուրջ երկխոսության համար, իսկ ես ընդառաջել են նրան»: