«Ժամանակ». «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագծի ընդունման դեպքում մարզային հեռուստաընկերությունները փակվելու են


11:10 , 22 նոյեմբեր, 2017
«Կառավարության  նոյեմբերի 16-ի նիստում հավանության արժանացած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագիծն ընդունվելու դեպքում մարզային հեռուստաընկերությունները փակվելու են։
 
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ հիմա  ԱԺ-ից պահանջում են վերադարձնել  օրինագիծը կառավարություն՝ պահանջելով վերանայել այն։
 
Նրանք կառավարությունից պահանջում են նաև ստեղծել պետական կառույցների մասնագետներից ու անկախ փորձագետներից բաղկացած աշխատանքային խումբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան օրինագիծ մշակելու նպատակով»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: