Ֆրանսիայում ձերբակալվել է ռուս միլիարդատեր, գործարար, պատգամավոր Սուլեյման Քարիմովը


00:20 , 22 նոյեմբեր, 2017

Armtimes.com-ը գրում է.

Ֆրանսիական ոստիկանությունը Նիցցայում ձերբակալել է ռուս գործարար ու Դաշնային խորհրդի անդամ Սուլեյման Քարիմովին: Այս մասին հայտնում է Vesti-ն` հղում անելով Ֆրանսիայում ՌԴ դեսպանատանը: Ձերբակալությունը եղել է երեկ` նոյեմբերի 20-ին:

Քարիմովին ձերբակալել են Նիցցայի օդանավակայանից ու տեղափոխել ոստիկանական բաժանմունք: Ռուսական քաղաքական գործիչները  Քարիմովին քաղաքական աջակցություն են հայտնել:

Դեռեւս պարզ չէ ձերբակալման պատճառը, սակայն RiaNovosti-ի փոխանցմամբ,  նախնական տեղեկությունների համաձայն, խոսքը գնում է հարկերից խուսափելու մասին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։