Ամերիկացի երգչուհի Բեյոնսե Նոուլզը Forbes ամսագրի վարկածով ճանաչվել է 2017 թվականի արդյունքներով ամեմանաբարձր վարձատրվող երգչուհի։
Համաձայն ամսագրի վարկանիշի՝ ընթացիկ տարում հայտնի երգչուհին աշխատել է 105 մլն դոլար։
Երկրորդ տեղում Ադելն է՝ 69 մլն դոլար եկամտով։
Առաջատարների եռյակը եզրափակում է Թեյլոր Սվիֆթը (44 մլն դոլար)։
Ամենահարուստ կին կատարողների տասնյակում են ներառվել նաև Սելին Դիոնը, Ջենիֆեր Լոպեսը, Դոլի Փարթոնը, Ռիհաննան, Բրիթնի Սպիրսը, Քեթի Փերին և Բարբարա Սթրեյզանդը։