Հոգատար պապիկը մաքրել է Բարբիի կոսմետիկան, և ավելի լավ կլիներ՝ դա չաներ


20:00 , 21 նոյեմբեր, 2017

Հոգատար պապիկը մաքրել է թոռնուհու Բարբի տիկնիկի կոսմետիկան, ինչը «ճակատագրական» է դարձել տիկնիկի համար։ Տիկնիկի դեմքը, մեղմ ասած, գեղեցիկ չի եղել։ Աղջկա մայրը կիսվել է արդյունքով իր թվիթերյան միկրոբլոգում, և հրապարակումը վիրուսային է դարձել։ Այն հավաքել է 35 հազար լայք, հրապարակմամբ կիսվել են 30 հազար անգամ։

Կոսմետիկան հրաշքներ է գործում, դա բոլորը գիտեն։ Դեպքն այս տիկնիկի հետ հանդիսանում է վառ օրինակ։

Օգտատերերի մեծ մասը զուգահեռներ է անցկացրել տիկնիկի և «Աստղային ուղի. Խորը տիեզերք 9» գիտա-ֆանտաստիկ հեռուստասերիալից Օդոյի հետ, ոմանք էլ համարում են, որ այն նման է «Բեթմենից» Ալիսիա Հանթին։