Բրազիլացի լուսանկարիչը նկարում է աշխարհի ամենասովորական վայրերը, սակայն արդյունքն արտասովոր ու ապշեցնող է


18:00 , 21 նոյեմբեր, 2017

Լավ լուսանկարիչները շատ բաներ են անում լավ նկար ստանալու ձգտումից ելնելով։ Նրանցից շատերն ասում են, որ առանց լավ տեսախցիկի լավ կադր ստանալն անհնար է, սակայն եկեք չմոռանանք լուսանկարչի հմտությունների ու կրեատիվության մասին։

Բրազիլացի լուսանկարիչ Գիլմար Սիլվան բացահայտում է մի նոր աշխարհ Ինստագրամի իր հետևորդների համար։ Նա ոչ միայն հրապարակում է բնական լուսանկարը, այլև ցույց է տալիս նկարահանման ողջ գործընթացը։

BlogNews-ը չափազանց տպավորված է տաղանդավոր երիտասարդի աշխատանքով և առաջարկում է տեսնել նրա լավագույն լուսանկարները։