Մայրը տարվել է սուրճ խմելով և չի նկատել, թե ինչպես է իր 3-ամյա դստեր վրայով մեքենա անցնում


18:00 , 21 նոյեմբեր, 2017

Արևելյան Չինաստանում հսկող տեսախցիկն արձանագրել է երեխային մեքենայով վրաերթ անելու պահը: Կադրերում երևում է, թե ինչպես է ճանապարհի մեջտեղում կին կանգնած և ինչ-որ բան է ասում իր երեխային, ինչից հետո սկսում է սուրճ խմել: Այդ պահին ավտոմեքենան շրջադարձ է անում և անցնում երեխայի վրայով:

Դեպքի պահին մայրը մոտակայքում է եղել, բայց անմիջապես չի նկատել, որ իր աղջիկը մեքենայի տակ է: Հարևան շենքից դուրս եկող անցորդն արագ է կողմնորոշվել և ձեռքերն թափահարել է, որպեսզի վարորդը կանգնեցնի մեքենան: Նրա ճիչերի ձայնը լսելով՝ երեխայի մայրն է նետվել աղջկան օգնելու բարձրացրել է ավտոմեքենան, նրան անցորդներն օգնել են: Աղջիկը հրաշքով խուսափել է լուրջ վնասվածքներից: