Շուրջ 50 մարդ է զոհվել Նիգերիայի Մուբի քաղաքում մահապարտի գրոհի հետևանքով


15:30 , 21 նոյեմբեր, 2017

168.am-ը գրում է.

Շուրջ 50 մարդ էզոհվել այն պայթյունից, որը նոյեմբերի 21-ին տեղի է ունեցել Նիգերիայի Մուբի քաղաքում: Այդ մասին հայտնել է CNN ամերիկյան հեռուստաալիքը: Պայթուցիկ սարքը գործի է դրվել մահապարտ ահաբեկչի կողմից, որն իրեն պայթեցրել է մզկիթում: Տեղական ոստիկանության տվյալներով՝ ահաբեկիչն անչափահաս էր:

Նոյեմբերի 25-ին ավելի վաղ երկու պայթյուն է որոտացել Նիգերիայի Մայդուգուրի քաղաքի (գտնվում է Մուբիից հյուսիս ընկած շրջանում) մարդաշատ շուկայում: Ավտոմեքենաներում տեղադրված երկու ռումբերի պայթելու հետեւանքով զոհվել է առնվազն 50 մարդ: Նիգերիայի հյուսիս-արեւելքի Մայդուգուրիում է գտնվում այն զինուժերի կենտրոնակայանը, որոնք կռվում են «Բոկո հարամ»-ի ահաբեկիչների դեմ, որոնք պարբերաբար հաարձակումներ են կատարում այս տարածաշրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: