Սեբուի երևանյան համերգը, Սիրուշոյի ելույթն ու հանդիսատեսի տրամադրությունը՝ BlogNews.am-ի ֆոտոշարքում


13:00 , 21 նոյեմբեր, 2017

Երեկ Մարզահամերգային համալիրում համատեղ համերգով ներկայացան «Capital Cities» հանրահայտ ինդի-փոփ խմբի մեներգիչ Սեբու Սիմոնյանն ու «Վիզա» ֆոլկ-ռոք բենդը: Հավատարիմ հանդիսատեսն արտիստներին ընդունեց ջերմ ու բարձր ծափահարություններով։

Mezzo production-ի կազմակերպած համերգային ծրագրի առաջին մասն անցավ ակուստիկ ու մեղեդային հնչյուններով: Սեբուն միաժամանակ և՛ նվագում էր, և՛ երգում: Համերգը մեկնարկեց Կոմիտասի «Ծիրանի ծառ»-ով ու եզրափակվեց «Ես սարեն կուգայի» ստեղծագործությամբ։ Արտիստը հպարտորեն է նշում այն մասին, որ  իր երաժշտական ճաշակի ձևավորման վրա մեծ ազդեցություն է ունեցել Կոմիտասը:

Սեբուն երկու զուգերգ կատարեց Սիրուշոյի հետ․ սկզբում «Have you ever hurt somebody» երգը հնչեց Ջիվան Գասպարյան կրտսերի նվագակցությամբ, այնուհետև արտիստները կատարեցին այս ամռան հիթը՝ «Վույ աման»-ը:

IMG (53) copyIMG (40) copyIMG (10) copyIMG (26) copyIMG (28) copyIMG (57) copyՀամեստ ու հանդարտ խառնվածքով լիբանանահայ երաժշտին ոգևորել էր հանդիսատեսի ընդունելությունը: Սեբուն իր տպավորությունների մասին համերգից անմիջապես հետո ետնաբեմում կիսվեց լրագրողների հետ. «Շատ լավ եմ զգում: Կարծես, հաջող ստացվեց, ժողովուրդը ջերմ էր, շատ ուրախ եմ»:

Համերգային ծրագրի երկրորդ մասն ավելի էներգետիկ էր ու լի դռայվով: Սերժ Թանկյանի հայտնի պրոդյուսինգային խմբի՝ «Վիզա»-ի, ռոքային երգերում գերիշխում էր ֆոլկ երաժշտությունը: Լոս Անջելեսում ձևավորված ռոք խմբի մեծ մասը հայեր են ՝ Էնդրյուն, Քրիսը, Շանթը, Ալեքսը և դուդուկով ռոքը համեմող կրտսեր Ջիվան Գասպարյանը, ով արդեն 15 տարի է՝ հանդես է գալիս խմբի կազմում: 

Ռոքային հնչյուններն այն աստիճան էին կլանել դահլիճը, որ հանդիսատեսը նախընտրեց համերգային ծրագրի մնացած մասն անցկացնել բեմի դիմաց, ոտքի վրա:

IMG (118) copyIMG (84) copyIMG (112) copyIMG (81) copyIMG (82) copyIMG (89) copyIMG (95) copyIMG (36) copyIMG (100) copyIMG (105) copyIMG (108) copyIMG (109) copyՆյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի