Աշխարհում ամենատարօրինակ արագ սննդի տեսակները


08:30 , 21 նոյեմբեր, 2017

Զբոսաշրջիկների կարևոր քայլերից մեկը տեղի ազգային սննդից անպայման փորձելն է։ Սակայն, բացի ավանդական ազգային ուտեստներից, նրանք երբեմն հանդիպում են նաև արագ սննդի տարօրինակ տեսակների։

Ավստրալիայում վաճառում են եգիպտացորենի չիպսերով պիցցա:

Ավանդական պաղպաղակի փոխարեն ԱՄՆ-ում բրաունին մատուցում են բեկոնով և սոուսով, փայտիկի վրա։

  

Ջրիմուռներով և խոզապուխտով բլիթը չինացիների մոգոնածն է։

Ճապոնական McDonald’s-ն առաջարկում է ծովախեցգետնից սենդվիչներ։

ԱՄՆ-ի մի քանի նահանգներում և Կանադայում հանդիպում է սենդվիչ՝ օմարից։

Ճապոնական ռեստորաններում կարելի է փորձել սև բուրգեր, որի համը գրեթե չի տարբերվում սովորական բուրգերի համից։ Բաղադրիչ բոլոր մասերը պատրաստվում են բամբուկի ածխի հավելմամբ, որից էլ ստացվում է այդ գույնը։

Չինաստանում կարելի է փորձել վարդագույն բուրգեր։ Այն պարունակում է հավի միս և պանիր ու մատուցվում վարդագույն փքաբլիթներով։

Սա «Հրաբուխ» պիցցան է, որը հիշեցնում է գրպանիկներով աստղ։ Այն կարելի է հանդիպել Շվեդիայում։

Եվս մեկ տարօրինակ համադրություն է բեկոնով կաթնային կոկտեյլը։